Սլովակիայի սահմանադրություն
Սլովակիայի սահմանադրություն (սլովակ.՝ Ústava Slovenskej republiky ), ընդունվել է Սլովական ազգային խորհրդի կողմից՝ 1992 թվականի սեպտեմբերի 1-ին ու ստորագրվել երկու օր անց։ Սկսվել է կիրառվել հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Այսօր սեպտեմբերի մեկը Սլովակիայում նշում են որպես Սահմանադրության օր[1]։ Խմբագրման աղբյուր է հանդիսացել 1920 թվականի Չեխոսլովակիայի սահմանադրությունը։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]156 հոդված ունեցող սահմանադրությունը բաղկացած է 9 մասից, որոնք իրենց հերթին բաժանվում են գլուխների[2].
- Նախաբան,
- Առաջին մաս.
- Ընդհանուր դրույթներ (1-7 հոդվածներ),
- Պետական խորհրդանիշեր (8-9 հոդվածներ)։
- Չեխիայի հանրապետության մայրաքաղաք (հոդված 10),
- Երկրորդ մաս – Հիմնարար իրավունքներ ու ազատություններ.
- Ընդհանուր դրույթներ (11-13 հոդվածներ),
- Մարդու հիմնարար իրավունքներ ու ազատություններ (14-25 հոդվածներ),
- Քաղաքական իրավունքներ (26-32 հոդվածներ),
- Ազգային փոքրամասնությունների ու էթնիկ խմբերի իրավունքներ (33-34 հոդվածներ),
- Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներ (35-43 հոդվածներ),
- Շրջակա միջավայրն ու մշակութային ժառանգությունը պահպանելու իրավունք (44-45 հոդվածներ),
- Դատական ու այլ իրավական պաշտպանության իրավունք (46-50 հոդվածներ),
- Ընդհանուր դրույթների մաս առաջին և երկրորդ (51-54 հոդվածներ)։
- Երրորդ մաս.
- Տնտեսությունը Սլովակիայի հանրապետությունում (55-59 հոդվածներ),
- Սլովակիայի հանրապետության Բարձրագույն աուդիտ (60-63 հոդվածներ)։
- Չորրորդ մաս – Իրավական ինքնակառավարման մարմիններ (առանց գլուխների,64-71 հոդվածներ),
- Հինգերորդ մաս – Օրենսդիր իշխանություն.
- Սլովակիայի հանրապետության Ազգային խորհուրդ (72-92 հոդվածներ),
- Հանրաքվե (93-100 հոդվածներ)։
- Վեցերորդ մաս – Գործադիր իշխանություն,
- Սլովակիայի հանրապետության նախագահ (101-107 հոդվածներ),
- Սլովակիայի հանրապետության կառավարություն (108-123 հոդվածներ)։
- Յոթերորդ մաս – Դատական իշխանություն (գլուխ 2),
- Սլովակիայի հանրապետության Սահմանադրական դատարան (124-140 հոդվածներ),
- Սլովակիայի հանրապետության դատական մարմինը (141-148 հոդվածներ),
- Ութերորդ գլուխ – Սլովակիայի հանրապետության հանրային դատախազություն (149-151 հոդվածներ),
- Հանրային իրավունքների պաշտպան (151 հոդված) և
- Իններորդ մաս – Անցումային ու վերջնական դրույթներ (առանց գլուխների, 152-156 հոդվածներ)։
Սահմանադրական բարեփոխումների համար անհրաժեշտ է խորհրդարանի ձայների 3/5-ը։ Ամենավերջին բարեփոխումը եղավ 2014 թվականի հոկտեմբերի 21-ին, որը վերաբերում էր խողովակաշարերով ու ջրային բաքերով խմելու ու հանքային ջրերի արտահանման արգելքին՝ բացառությամբ անձնական օգտագործման և շշալցված ջրի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.officeholidays.com/countries/slovakia/slovak_constitution_day.php
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.